ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Գլխավոր դատախազի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աթոռները զբաղեցնող անձինք պետք է ընտրություն կատարեն

Գլխավոր դատախազի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աթոռները զբաղեցնող անձինք պետք է ընտրություն կատարեն
29.08.2025 | 13:34

Կոչ եմ անում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական բոլոր ուժերին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, հասարակական կազմակերպություններին, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներին անհապաղ հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն և Ազգային անվտանգության ծառայություն հանցագործության վերաբերյալ՝ պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պետական դավաճանության, թշնամու կողմն անցնելու, պատերազմ սանձազերծելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, կոռուպցիայի, ցեղասպանությունը մերժելու և քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք ծանր հոդվածներով կատարված ենթադրյալ հանցագործությունների կատարման մեղադրանքով:

Գլխավոր դատախազի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աթոռները զբաղեցնող անձինք պետք է ընտրություն կատարեն. Կա՛մ ծառայում են երկիրը զավթած հանցավոր բանդային՝ պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և նույն հանցավոր բանդայի հանցակիցներից են՝ իր բոլոր իրավական հետևանքներով, կա՛մ ծառայում են Սահմանադրությանը և օրենքներին։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ